Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ, լրագրողներին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։

Կալասը կարծում է, որ Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։

«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից»,- հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն