Կոռուպցիոն պոզով-պոչով «կենդանիները» մսխում են ձեր, մեր բոլորիս երեխաների մանկությունը. Գևորգ Ստեփանյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյան գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարյուրավոր բողոք-վրդովմունքներ են ստացվում, որ ձեր երեխաները չեն կարողանում այցելել մանկապարտեզներ, քանի որ իրենց հերթը չի հասնում ու արդեն երկու տարի է՝ գրանցվել եք, բայց ոչ մի օգուտ։
Պատասխանեմ՝ ցավոք, այս պարագայում իրավացի եք բոլորդ՝ անխտիր, մեկ հարցադրման մեջ՝ կարո՞ղ է մեր երեխաների դպրոց գնալու ժամանակն ավելի շուտ գա, քան մանկապարտեզ այցելելու հերթը։
Այս խայտառակ վիճակի միակ պատասխանատուն ու մեղավորը ՔՊ-ն ու կոալիցոն «Հանրապետությունն» են։
Մանկապարտեզների գումարները մսխելու արդյունքում, որի պարագայում դրանք չեն վերաբացվում, այդպես էլ ձեր երեխաների հերթը չի հասնելու։
Կոռուպցիոն պոզով-պոչով «կենդանիները» մսխում են ձեր, մեր բոլորիս երեխաների մանկությունը՝ զրկելով մանկապարտեզներ հաճախելու իրավունքից»։