«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը հերթական անգամ իր անունը գրեց Լա Լիգայի պատմության էջերում՝ սահմանելով բացառիկ ռեկորդ։

17-ամյա ֆուտբոլիստը դարձավ 36-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղի հաղթական հերոսը։ Այդ հաղթանակը «կապտանռնագույններին» վաղաժամ ապահովեց Իսպանիայի 28-րդ չեմպիոնական տիտղոսը։

The Touchline-ի հաղորդմամբ, Յամալը դարձավ Լա Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն՝ նախքան 18 տարեկանը լրանալը։ Առաջին տիտղոսը նա նվաճել էր դեռևս երկու տարի առաջ՝ գլխավոր թիմում նորամուտից կարճ ժամանակ անց։

Նշենք նաև, որ երկրորդ չեմպիոնությամբ Յամալը Լա Լիգայի տիտղոսների քանակով հավասարվեց Մադրիդի «Ռեալի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին։

Ընթացիկ մրցաշրջանում Լամինը մասնակցել է «Բարսելոնայի» 53 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն