Երգիչ Գևորգ Մկրտչյանը նշում է ծննդյան տարեդարձը: Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Մեծացա… Բարև 27»:

Նշենք, որ Գևորգ Մկրտչյանն ու կինը՝ Քրիստինե Հովհաննիսյանը վերջին շրջանում նկարահանվում են «Փաբ G» հեռուստանախագծում, որտեղ մարմնավորում են գլխավոր հերոսներին: 

«Առաջին անգամ ենք ներկայանում սիթքոմում և շատ ենք հավանել այս ձևաչափը: Շատ տարբերվող նախագիծ է:

Տևական դադար էինք վերցրել մոտ 1 ու կես տարի, ու որոշել էինք, որ երբ վերադառնանք հեռուստատեսություն, պետք է տարբերվող նախագծով լինի: Դա մեր հստակ որոշումն էր, և այս նախագիծը լավագույնն էր մեր պատկերացումներին համապատասխանող»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել էր Գևորգը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն