Մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Սերգեյ Լավրովն երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել մայիսի 20-ին: Նա այսօր կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: