ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական էջից։

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Հարգելի Նիկոլ Վովաևիչ,

Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր 50-ամյակի կապակցությամբ։

Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ են ունեցել։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ոլորտներում։

Սա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին և Եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր հասարակական գործունեության մեջ։

Հարգանքներով՝ Վլադիմիր Պուտին»,-ասված է շնորհավորական ուղերձում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն