Հերթական անգամ առաջարկում են ոչինչ չանել, հույսը դնելով երկնքից թափվող կրակների վրա:
Լրահոսն եմ թերթում: Պարզվում է Ադրբեջանի վերջը եկել է, հեսա ուր որ է մասնատվելու է, նրա գոյությանը մնացել են հաշված ժամեր: Երբեմն նաև հանդիպում են նյութեր, որ երկնքից կրակ է թափվելու, Ալիևը խուճապի մեջ է և այլն: Ո՞րն է նմանատիպ, իրականությունից կտրված նյութեր տարածելու նպատակը: Գուցե մարդկանց այդ կերպ փորձում են մխիթարե՞լ: Գուցե ոմանց թվում է, թե այդ կերպ մարդկանց կարող են գոտեպնդե՞լ: Չեմ կարծում, հերթական անգամ մարդկանց իրականությունից կտրում են, իբրև թե քիչ էին կտրված: Հերթական անգամ առաջարկում են ոչինչ չանել, հույսը դնելով երկնքից թափվող կրակների և նմանատիպ բաների վրա: Սակայն մի նրբություն էլ կա, փող են շինում մարդիկ, դիտումներ են հավաքում, լսարան են հավաքում, և փող շինում, մարդկանց գլուխները նման բաներ լցնելով: Հետո էլ բողոքում են, թե ինչու՞ է մեր հասարակության զգալի մասն այդքան ոչ ադեկվատ իր աշխարհաճանաչողության մեջ, ինչու՞ է այդքան այլմոլորակային: Յուրաքանչյուր դժբախտ մարդ պատրանքներով ապրելու իրավունք ունի, բայց իր պատրանքները հասարակության վզին փաթաթելու իրավունք պետք է չունենա:




















