Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը
Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Համագումարն ընտրել է նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։ Վաղը՝ ժամը 13։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։



































