Ադրբեջանն ու Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություններ, իրավունք ունեն ինքնուրույն կառուցել հարաբերություններ ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն ինքնիշխան իրավունք կառուցելու իրենց հարաբերությունները այլ երկրների հետ», - ընդգծեց Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Հարավային Կովկաս կատարած այցը և երեք երկրների կողմից խոշորածավալ համատեղ նախագծերի մասին հայտարարությունները։ Նրա խոսքով՝ Մոսկվան Բաքվի և Երևանի հետ ունի երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, որը տարածվում է բոլոր հնարավոր ոլորտների վրա՝ առևտրատնտեսական համագործակցություն, ներդրումներ և մշակութային փոխազդեցություն։ «Եվ, իհարկե, մենք մտադիր ենք զարգացնել այս հարաբերությունները մեր գործընկերների հետ այնպես, որ դրանք օգտակար լինեն ոչ միայն մեզ, այլև նրանց համար», - հավելեց Կրեմլի խոսնակը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն