Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը (ուղիղ)
Այսօր՝ փետրվարի 12-ին շարունակվում են խորհրդարանական հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդգրկված է 29 հարց։ Այն ներառում է, ի թիվս այլ հարցերի, Քրեական օրենսգրքում, Հողային օրենսգրքում, «Տեսողական լրատվամիջոցների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը։ Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության հետ հարցուպատասխանին չեն մասնակցել ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները։






































