Եղիշե Մելիքյանն ու Էդուարդ Սպերցյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքի մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել են Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները, փոխանցում է ՀՖՖ-ի կայքը: «Գոհ ենք վիճակահանությունից: Պետք է լավ պատրաստվենք, այսօր ֆուտբոլում հեշտ մրցակիցներ չկան, և մեր խմբում էլ բոլոր թիմերը վտանգավոր են: Առջևում ընկերական խաղեր են, պետք է պատրաստվենք ու փորձենք անել առավելագույնը: Ֆուտբոլում կարևորը վստահությունն է, որը մենք զգում ենք»,- ասել է Եղիշե Մելիքյանը: «Անհամբեր սպասում ենք պաշտոնական խաղերին: Առաջիկայում ընկերական հանդիպումներն են, որոնց միջոցով էլ կսկսենք նախապատրաստվել: Մեր նպատակը լավ պատրաստվելը և խմբում առաջին տեղը զբաղեցնելն է: Հետաքրքիր խաղեր են լինելու»,- ասել է Էդուարդ Սպերցյանը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Կիպրոսի, Լատվիայի կամ Ջիբրալթարի թիմերի հետ:






































