Ոմանք զարմացած են, ոմանք տարակուսած, ոմանք կայֆ են բռնում հայերի վրա։
Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով։ Ոմանք զարմացած են, ոմանք տարակուսած, ոմանք կայֆ են բռնում հայերի վրա։ Դե ինչ, մենք էլ ենք կարող կայֆ բռնել արևմտյան քաղաքակրթության արժեքների, սկզբունքայնության, օրենքի իշխանության, MAGA շարժման "քրիստոնեական" արժեքների վրա, երբ տեսնում ենք, թե ինչպես են աջակցում Մոլագարին։ Հ.Գ. Աբդուլ Համիդի Զուլումի (հայերի կատորածների, որոնք սկսվեցին Զեյթունի ապստամբությունից հետո), պատճառներից մեկը արևմտյան, հիմնականում ֆրանսիական պարտքերի մարումից Օսմանյան կայսրության հրաժարումն էր` կառավարությունն ուղղակի ի վիճակի չէր։ Երբ հայ հեղափոխականների, որոնք փոխկապակցված էին արևմտյան ծառայությունների հետ, ապստամբության հետեւանքով սկսեցին կոտորել հայ բնակչությանը, ֆրանսիական մամուլը լի էր խեղճ հայերի ու թուրքական վայրագությունների մասին նյութերով։ Սակայն, երբ Ստամբուլը վերստանձնեց իր պարտավորությունները, մամուլը մոռացավ հայերի դժբախտությունների մասին, գործարքն արդեն կայացել էր։ Հ.Գ. Պետք է վերջացած հիմար լինել, որպեսզի միջազգային հարաբերությունների առումով հավատալ ինչ -որ արժեքների, պայմանագրերի ու սկզբունքների, առավել եւս, որ մեր աչքի հերթական անգամ օգտագործում, ու հետո զոհաբերում են քրդերին։




































