Չինաստանը երկրորդն է
The New York Times-ի հրապարակած նոր արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Չինաստանի միջուկային ծրագրի զարգացման զգալի արագացման փաստեր։ Նշված հիմնական օբյեկտներից մեկը գտնվում է Սիչուան նահանգի Զիտուն հովտում, որտեղ վերջին տարիներին կառուցվել են բունկերներ և նոր հողաշերտերով պաշտպանված կառույցներ։ Փորձագետների գնահատմամբ՝ խողովակաշարերով հագեցած նոր համալիրը վկայում է բարձր ռիսկայնությամբ նյութերի հետ աշխատանքի մասին։ 2024 և 2026 թվականների լուսանկարները ցույց են տալիս ակտիվ շինարարություն և խիստ պահպանվող տարածքներ՝ հողով ծածկված բունկերներով և պաշտպանական պարիսպներով։ Մյուս հովտում տեղակայված է լավ պաշտպանված «Պինգտուն» կոչվող օբյեկտը։ Փորձագետների կարծիքով՝ այդ օբյեկտում Չինաստանը արտադրում է միջուկային մարտագլխիկների համար նախատեսված պլուտոնիումային միջուկներ։ Կենտրոնական շենքը մոտ 110 մետր բարձրություն ունի և առանձնանում է բարձր օդափոխման խողովակով։ Վերջին տարիներին շենքը վերանորոգվել է, ավելացվել են օդափոխության բացվածքներ և ջերմության ցրման համակարգեր, իսկ հարակից տարածքում շարունակվում են շինարարական աշխատանքները։





































