Արարատյան դաշտում կատարվել է ձմերուկի բերքահավաք
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Ագրոօդերևութաբանական դիտարկումները՝ օգոստոսի 9-15-ի դրությամբ։
«Lեռնային շրջաններում շարունակվել է հացահատիկային, նախալեռնային շրջաններում՝ բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը։
Հովտային շրջաններում դիտվել է խաղողի հասունացում, եղանակային պայմանները նպաստավոր էին հասունացման և շաքարային նյութերի կուտակման համար։ Արարատյան դաշտում կատարվել է ձմերուկի բերքահավաք։
Այգիներում և դաշտերում կատարվել է հերթական սնուցող ոռոգում»,- հայտնում է կենտրոնը: