Վաղը Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարությունը կշարունակվի Բաքվի ռազմական դատարանում փետրվարի 17-ին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին դատավորների կազմը հայտարարեց «քրեական գործի» դատաքննության ավարտի մասին և հեռացավ խորհրդակցական սենյակ։






































