Զելենսկին պատրաստվում է ռուսական մասշտաբային հարվածի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Անատոլի Կրիվոնոզկոյին, Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովին և «Ուկրէներգո»-ի ղեկավար Վիտալի Զայչենկոյին հանձնարարել է օրվա ընթացքում նախապատրաստել անհրաժեշտ լրացուցիչ պաշտպանական միջոցառումները՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից մասշտաբային հարվածի նախապատրաստման վերաբերյալ հետախուզական տեղեկությունները։ «Առանձին քննարկել ենք Խարկովում և մարզում, Զապորոժիեում, Պոլտավայում և մարզում, Սումիի մարզում, Կրոպիվնիցկիում և մարզում, Կիևում և մարզում, ինչպես նաև Տերնոպոլի մոտ ստեղծված իրավիճակը։ Ես կառավարությանը հանձնարարել եմ ընդլայնել Խարկովին ջերմային փաթեթների մատակարարումը, և ընդհանուր ծրագիրը կհասնի մոտավորապես 90 հազար փաթեթի»,- նշել է նա։







































