1880-ից 1912 թթ.Պարսկաստանից Ռուսական կայսրություն գաղթել է մոտ 650 000 թյուրք քոչվոր։ Ռուսական աղբյուրները նրանց անվանում էին «ТАТАРСКИЕ ОТХОДНИКИ» (ԹԱԹԱՐ ԳԱՂԹԱԿԱՆ-ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐ)։ Այս գաղթականները բաշխվել են Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի և Թիֆլիսի նահանգներում։ Այսօր նրանք ունեն մոտավորապես 6 միլիոն ժառանգ։ Սա նշանակում է, որ ժամանակակից Ադրբեջանում ապրող 10 միլիոն մարդկանցից առնվազն 6 միլիոնը թաթար գաղթական աշխատողների ժառանգներ են, որոնք 1880-1912 թթ. Իրանից են Կովկաս գաղթել։ Իսկ Իրանում են հայտնվել ավելի վաղ՝ երկու միգրացիոն հոսքերի միջոցով. 1) 11-13-րդ դարերում, 2) Կենտրոնական Ասիայից 14-16-րդ դարերում։ Ահա մի մեջբերում. «1897 թվականին Բաքվի և Ելիզավետոպոլի նահանգների ադրբեջանական բնակչությունը կազմում էր մոտավորապես 1 միլիոն։ Ավելին, ըստ ոչ ամբողջական տվյալների, 1880 թվականից ի վեր միայն Հարավային Ադրբեջանի հյուսիսարևմտյան նահանգներից գաղթած աշխատողների թիվը տարեկան կազմում էր 30 000-35 000։ Իրականում թիվը զգալիորեն ավելի մեծ էր. շատ գաղթած աշխատողներ չէին վերցնում հյուպատոսական կտրոններ կամ անձնագրեր՝ անօրինական կերպով հատելով սահմանը։ Միայն Վելքիջի և Արդաբիլի շրջանները տարեկան ապահովում էին գրեթե 20 000 գաղթած աշխատողներ, այսինքն՝ միջինում մեկ մարդ յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությունից»։ Աղբյուրներ՝ 1. Ադրբեջանի պատմություն, 1958, հատոր 1 - «Հնագույն ժամանակներից մինչև Ադրբեջանի միացումը Ռուսաստանին», էջ 140, 170-172, 202, 204։ 2. Նույն տեղում, էջ 337։ 3. Ադրբեջանի պատմություն, հատոր 2, էջ 253, 261, 262:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն