Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի հանրապետության առաջնության լավագույն մարզիկների անունները։ Ըստ մամուլի ծառայության՝ տղամարդկանց պայքարում լավագույն ծանրորդ է ճանաչվել Գոռ Սահակյանը (71 կգ)։ Նա չեմպիոնի կոչումը նվաճել է բացարձակ առավելությամբ՝ երկամարտի արդյունքով 40 կգ-ով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած Նարեկ Գրիգորյանին։ Կանանց մրցաշարում լավագույնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն