Այսօր դու՛ք եք հաղթել, հայեր ջան, դու՛ք եք հավատացել. «Նոա»-ի նախագահ
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթեց «ԱԶ Ալկմարին»: Հաղթանակից հետո ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը գրառում է արել իր ֆեյբուքյան էջում, նշելով, որ դա հայերի հաղթանակն է։ «Այսօր դու՛ք եք հաղթել, հայեր ջան, Դու՛ք եք հավատացել: Ձմռանը՝ շատ ուշ ժամի, մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տղաները պարզապես իրագործեցին ձեր հավատը: Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում, մեր թիմին՝ ավելի շատ աշխատել: «Նոայի» հաղթանակն ավելացրեց Հայաստանին +0.500 միավոր, և մենք հիմա 33-րդ տեղում ենք: Այս հորիզոնականը պահպանելու դեպքում Հայաստանի Գավաթակիրն առաջին անգամ կսկսի ճանապարհը Եվրոպա լիգայից: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Միասին դեռ շատ ենք այսպիսի օրեր վայելելու, որովհետև դուք եք այդպես ուզում ու հավատում մեզ: Առա՛ջ Աստված, Առա՛ջ Հայաստան, Առա՛ջ «Նոա»։






























