Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար
Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար՝ ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ: 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Վրաստանն ապահովել էր Ադրբեջանից նավթի մեկանգամյա անվճար տարանցումն իր տարածքով դեպի Հայաստան: Հաջորդ խմբաքանակի տեղափոխումն իրականացվել է ատանդարտ սակագնով։ Լրատվամիջոցները նշում են, որ սակագների հարցը դարձել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլու և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի քննարկման գլխավոր թեման:






























