Հռիփսիմե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Եղբորս տան վրա, շատ պատահական, հայտնաբերեցինք,որ 12 հոգի մարդ կա գրանցված։ Եղբայրս` լինելով տան սեփականատերը, տեղյակ չէ որևէ մեկի գրանցումից։ Առանց սեփականատիրոջ գիտության, մեր «օրինապաշտ» Հայաատանում մարդկանց տանում խառը գրանցում են, բնականաբար այլ նպատակներով։ Ուրեմն, երեկվանից էս հարցով ենք զբաղվում, ես փորձել եմ հետնապահ մնալ,որ տեսնեմ սրանք ինչ կերպ են իրենց պահելու։ Նոր֊Նորքի պասպորտ սեղանի ժողովուրդ և մասնավորապես` պետ, ես հասկանում եմ,որ խառնվել եք իրար ու ահից լաչառանում եք, բայց դու չէիր կարող պատկերացնել քո վատ երազում,որ դա իմ եղբոր տունն է,որի վրա 12 հոգու բերել գրանցել եք առանց իր գիտության։ Բոլորիդ վրա Դատախազություն հաղորդում է գնալու, դուք համբերեք, Նելլի Դավթյան սպասում եմ ձեր արձագանքին։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն