Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան
Պատասխանելով Ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ Հայաստանից դուրս բերման հարցին՝ Փաշինյանն ասաց. «Մենք որևէ պլան, ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ։ Մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ և շատ սերտ տնտեսական և քաղաքական կապեր ունենք, թեպետ դուք գիտեք, որ մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և այն կապվծ է որոշ իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան 2022 թվականին»։
Նա բացատրեց, որ Հայաստանը հիասթափված էր ՀԱՊԿ-ից, քանի որ, ունենալով իրավական պարտականություն, ՀԱՊԿ-ը հավուր պատշաճի չարձագանքեց Հայաստանի դեմ ծառացած անվտանգության մարտահրավերներին։
«Մյուս կողմից մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ներկայումս վերափոխման փուլում են և նոր հարաբերություններ ենք ձևավորում։ Մենք վճռական ենք և կցանկանայինք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միանշանակ է, որ այդ հարաբերությունները փոխվում են բազմաթիվ գործոնների պատճառով»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով որ ՌԴ-ն է վճռորոշ դեր ստանձնեց Արցախում հրադադար հաստատելու հարցում, չնայած որ հետագայում եռակողմ հայտարարությունը փոխարինվեց ԱՄՆ-ի մասնակցությամբ համաձայնագրի։





































