Իրանը փակել է Ադրբեջանի հետ օդային սահմանը
Իրանը հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքի փակման մասին։
Ըստ ծանուցման՝ սա վերաբերում է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով գտնվող ամբողջ ծովային գոտուն։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին ժամերին նկատվել է իրանական ռազմական անօդաչու թռչող սարքերի թռիչքների աճ, ինչը, փորձագետների կարծիքով, վկայում է տարածքում ռազմական վարժանքներ անցկացնելու մասին։
Վարժանքները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության աճի և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների ֆոնին։ Նախորդ օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ սահմանափակ հարվածը կհամարի ագրեսիայի ակտ։





































