Պակիստան-Աֆղանստան ռազմական բախման հետևանքով կան արդեն հարյուրավոր զոհեր և վիրավորներ
Պակիստանի հետ սահմանային հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 133 աֆղան զինծառայող, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար Աթթաուլլահ Թարարը։
Նրա խոսքով՝ Պակիստանի բանակը ոչնչացրել է 27 աֆղանական ռազմական անցակետ և վերահսկողություն է հաստատել ևս ինը-ի նկատմամբ։ Վնասվել է նաև ավելի քան 80 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հրետանի և զրահափոխադրիչներ։
«Հարձակումներ են իրականացվել աֆղանական թալիբների պաշտպանական դիրքերի վրա Քաբուլում, Պակտիայում և Ղանդահարում, և զոհերի թիվը կարող է աճել», - հավելել է նախարարը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ



































