Իրանի պետական հեռուստաընկերությունը հաստատել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը
Իրանը հաստատել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։Նշվում է, որ այաթոլլա Խամենեին զոհվել է փետրվարի 28-ի առավոտյան։ Նա Իրանը ղեկավարում էր 37 տարի՝ 1989 թվականին Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվանից հետո։Իրանի իշխանությունները 40-օրյա համազգային սուգ են հայտարարել և 7-օրյա հանրային արձակուրդ։Ավելի վաղ Ալի Խամենեիի մահվան մասին հայտարարել էին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































