ԱՄՆ-ն այլընտրանք է ներկայացրել Թուրքիային Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային  համակարգերը ձեռքբերելու թեմայի շուրջ։ Այդ մասին ուրբաթ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը CNN TURK հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ս-400-ի ձեռքբերումը ստեղծում է խնդիր ՆԱՏՕ-ի միությունում։ Մենք այլընտրանք ենք ներկայացրել, նրանք [Թուրքիան] հստակ գիտի՝ ինչ անել։ Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ընդհանուր ուղին գտնել», - ընդգծել է Շերմանը՝ չմանրամասնելով՝ ինչ այլընտրանքի մասին է խոսքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն