Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հղված ցավակցական հեռագրում։

«Ընդունեք խորին ցավակցություններս Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որը կատարվել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։

«Մեր երկրում այաթոլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման և դրանք համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ