Իրանը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։
«Մենք բանակցություններ չենք վարի Միացյալ Նահանգների հետ»,— X-ի իր միկրոբլոգում գրել է Լարիջանին։
Ավելի վաղ, The Wall Street Journal-ը գրել էր, որ Լարիջանին հանդես է եկել բանակցությունների նախաձեռնությամբ և միջնորդների միջոցով այդ առաջարկը փոխանցել ԱՄՆ-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic-ին հայտարարել էր, որ Իրանի նոր ղեկավարությունը իրեն խնդրել է վերսկսել բանակցությունները, և ինքը համաձայն է դրան։ Թե կոնկրետ ով էր դիմել, Թրամփը չէր մանրամասնել։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































