Հուսով ենք՝ պատերազմի հետևանքով Հայաստանի հետ համագործակցային շրջանակները որևէ վնաս չեն կրի․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացիայի փուլում է, Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ռազմավարությունը, ինչը երկրի ինքնիշխան որոշումն է, ինչը մենք հարգում ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը հույս հայտնեց, որ հայ-իրանական առկա խոր համագործակցությունն ու դարավոր հարաբերությունները պարտավորեցնում են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանը, Իրանի հետ տարբեր ոլորտներում առկա փոխգործակցությունը շարունակվի։
«Մենք վստահ ենք, որ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ ինքնության տեսանկյունից ուժեղ Հայաստանի գոյությունն այս տարածաշրջանում օգնում է ապահովել նաև Իրանի ազգային երազանքները, ձգտումներն ու նպատակները։
Երկու երկրների տնտեսական հարաբերությունների հարցով կարող եմ ասել, որ այս պահին ամեն ինչ սահուն կերպով առաջ է գնում, դեռևս որևէ մարտահրավեր չենք ունեցել»,– ընդգծեց դեսպանը։
Նրա խոսքով՝ հենց այսօր Կապանում Իրանի գլխավոր հիպատոսը, ով գտնվում էր սահմանին, հավաստիացրեց, որ բեռնատարների, ինչպես նաև ապրանքների շարժը բնականոն կերպով տեղի է ունենում։ Նա հիշեցրեց, որ Իրանի ընկերությունները նաև ներգրավված են Հայաստանի կարևոր ենթակառուցվածքային մի շարք պրոյեկտներում։
«Մենք հուսով ենք, որ այս պատերազմի հետևանքով այն համագործակցային շրջանակները, որոնք մենք ունենք Հայաստանի հետ, որևէ վնաս չկրեն»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































