Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայանը գրում է.

Ընտրական գրավի առկայությունը խախտում է արդար մրցակցության սկզբունքը,շատ երկրներում գրավի փոխարեն կիրառվում են ստորագրություններ հավաքելու սկզբունքը,որը ըստ էության ավելի արդար է և հնարավորություն է տալիս արտախորհրդարանական ուժերին մասնակցել ընտրարշավին առանց էլիտաների ու օլիգարխների ներգրավվածության:

Եթե ծրագիրը ու թիմը ունեն հետևորդներ ու նույնիսկ եթե իրենք կարող են հավաքել տասնյակ հազարավոր մարդկանց ստորագրություններ,բայց հարուստ մարդիկ չեն,իրենք փաստացի չեն կարող հանդես գալ ընտրական փուլում կամ պետք է ունենան հովանավոր դե իսկ հովանավորները պատկերացնում եք չէ՞ իհարկե պետք է լինեն էլիտայից,հասարակ մարդիկ որտեղից այդքան գումար կկարողանան մուծել:

Այսպիսով միայն էլիտաները կարող են ձևավորել խմբակցություններ իսկ դա հավասարության սկզբունքի խախտում է:

Ժողովրդավարության լիարժեքության համար պետք է հավասարության սկզբունքը լինի գերակա և մարդիկ իրականում հավասար իրավունքներ ունենան երկրի կառավարմանը մասնակցելու գործում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ