Իրանի ուժերը հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին, ինչպես նաև Թել Ավիվում և երկրի այլ շրջաններում գտնվող մի քանի ռազմական թիրախների։

Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, որին հղում է արել Al Jazeera-ն։

Հայտարարության համաձայն՝ հարվածները թիրախավորել են Կիրյա թաղամասում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարարության շենքերը, Թել Ավիվում և Պետահ Տիկվայում գտնվող ռազմական թիրախները, ինչպես նաև Արևմտյան Գալիլեայի մի քանի ռազմական կենտրոններ և Բնեյ Բրակ քաղաքի ռազմական ենթակառուցվածքները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ