Այս հարձակումները անպատասխան չեն մնա։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի Պն-ն՝ անդրադառնալով իրանական ԱԹՍ-ների հարվածներին։

«Նախիջևանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեխնիկական պարամետրերը, ինչպես նաև այդ հարվածների մանրամասները ներկայումս ուսումնասիրվում են։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վճռականորեն դատապարտում է մեր երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից՝ որևէ ռազմական անհրաժեշտության բացակայության պայմաններում։ Տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցներ՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հարձակումները չեն մնա առանց պատասխանի»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ