Ո՞վ է հաղթում և ո՞վ է պարտվում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմում
Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է.
Եթե լսենք ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական աղբյուրներին և, ընդհանուր առմամբ, նրանց ազդեցության տակ գործող արևմտյան խոշոր պետական և կորպորատիվ ԶԼՄ-ներին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե Իրանն արդեն պարտվում է կամ նույնիսկ պարտվել է։
Բայց արդյո՞ք այդպես է։
Պատերազմի ընթացքը հասկանալու համար անհրաժեշտ է համեմատել այն կորուստներն ու վնասները, որոնք կողմերը հասցրել են միմյանց։
Դրա համար կարելի է դիտարկել երկու հիմնական չափում (հետևելով գերմանացի ռազմական մեծ տեսաբան Կ. Կլաուզևիցի դեռևս 19-րդ դարում սահմանած վստահելի տեսական դրույթներին).
1) Բարոյական (քաղաքական-հոգեբանական) կորուստներ
2) Ֆիզիկական կորուստներ (մարդկային, տնտեսական, ռազմական)
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
ԻՐԱՆ
• Իրանում հասարակության մեծ մասը համախմբվել է արտաքին ներխուժման դեմ։
• Պետական կառավարման համակարգը ճաքեր չի տվել։
• Զինված ուժերը շարունակում են կազմակերպված դիմադրություն ցույց տալ և պատասխան հարվածներ հասցնել։
• Պատերազմը ուժեղացրել է ազգային համախմբման և դիմադրության տրամադրությունները։
ԱՄՆ
• ԱՄՆ-ում պատերազմի դեմ հանդես են գալիս ազդեցիկ քաղաքական և հասարակական ուժեր՝ ըստ հարցումների, ժողովրդի մեծ մասը։
• Դեմոկրատական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես դադարեցնել պատերազմը։
• Հասարակական կարծիքը բաժանված է, ինչը սահմանափակում է պատերազմի երկարաժամկետ վարելու հնարավորությունը։
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
ԻՐԱՆ
• Սպանվել են պետության և զինված ուժերի ղեկավարներից ոմանք, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
• Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը կրել է զգալի վնասներ։
• Բալիստիկ հրթիռների արձակման կայանքների մի մասը ոչնչացվել է։
• Իրանական նավատորմի զգալի հատվածը ոչնչացվել կամ վնասվել է։
• Զոհերի թիվը մոտավորապես 1000 մարդ է։
• Միաժամանակ երկիրը տարածքային կորուստներ չի կրել։
ԱՄՆ – ԻՍՐԱՅԵԼ
ԻՍՐԱՅԵԼ
• Պաշտոնական տվյալներով զոհվել է 12 մարդ, ավելի քան 1200 մարդ վիրավորվել է։
• Վիրավորների մեծ թիվը վկայում է իրանական հրթիռների պատճառած զգալի ավերածությունների մասին։
• Հրթիռային հարվածները լուրջ վնաս են հասցրել քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքներին, թեև գրաքննությունն արգելում է տեղեկատվության տարածումը։
ԱՄՆ
• ԱՄՆ-ն փաստացի կորցրել է իր մի շարք ռազմաբազաները Պարսից ծոցի արաբական երկրներում, որոնք դարձել են իրանական և իրանամետ ուժերի հարվածների թիրախ։ Այսինքն՝ ԱՄՆ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՐԵԼ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՇՈՇԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ։
• ԱՄՆ–Իսրայել դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերը կանգնել են ՀՕՊ հրթիռների արագ սպառման խնդրի առաջ, ինչը սահմանափակում է բարձր ինտենսիվության հարվածները երկար ժամանակ դիմագրավելու հնարավորությունը։
• Միացյալ Նահանգները կորցրել է նաև առնվազն երեք F-15E հարվածային կործանիչ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտավորապես 100 միլիոն դոլար է։
ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ
ԻՐԱՆԻ ԿՈՂՄՈՒՄ
• Պատերազմին միացել են
— Լիբանանի Հեզբոլլահը
— Իրաքի շիական ռազմական կառույցները, որոնց կազմում կան տասնյակ հազարավոր մարտիկներ։
• Եմենի «Անսարուլլահ» (հուսիթներ) շարժումը պատրաստվում է մարտի մեջ մտնել։
• Շիա զանգվածներն ամբողջ տարածաշրջանում ակտիվացել են և պաշտպանում են Իրանի դիրքերը։
ԱՄՆ-Ի ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ
• Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներ խորապես հիասթափված են ԱՄՆ-ի անկարողությունից պաշտպանելու իրենց տնտեսությունները և ենթակառուցվածքները։
• ԱՄՆ-ը փաստացի ստիպված է եղել առաջնորդությունը ՀՕՊ Պարսից Ծոցի երկրներից փոխանցել Իսրայելին։
• Այդ համակարգերից մի քանիսը արդեն ոչնչացվել կամ վնասվել են։
(Այս առումով Հայաստանում մարդիկ պետք է հասկանան, որ ԹՐԻՓՓ ծրագիրը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին և ԱՄՆ-ն որևէ կերպ չի կարողանալու ու ցանկություն էլ չի ունենալու մեզ պաշտպանել։)
Այսպիսով, առաջին փուլում պատերազմի իրական պատկերը պարզ չէ այն չափով, որքան ներկայացվում է քարոզչական դաշտում։
Իրանը լուրջ կորուստներ է կրել, սակայն միաժամանակ շարունակում է պահպանել պետական կայունությունը, ռազմական դիմադրությունը և դաշնակիցների աջակցությունը, ինչը երկարաժամկետ պատերազմի դեպքում կարող է վճռորոշ գործոն դառնալ։








































