Հայաստանում ո՞ր ուժերը որքան վարկանիշ ունեն ընտրություններից առաջ. Հրապարակվել են IRI-ի հարցման արդյունքները
Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն, հրապարակել է ՀՀ-ում անցկացված հարցումները։
Ըստ IRI ընկերության կողմից անցկացված հարցման՝ «ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի», պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
ՔՊ – 24 տոկոս,
«Ուժեղ Հայաստան» - 9 տոկոս,
«Հայաստան» դաշինք և ՀՅԴ – 3 տոկոս,
ԲՀԿ – 3 տոկոս
Մնացած ուժերը ստացել են 1 տոկոսից ցածր ձայներ։ 30 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 8 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին։
Իսկ «շատ հավանական է, որ կմասնակցեմ ընտրություններին» ասածների շրջանում պատկերը հետևյալն է.
ՔՊ - 29 տոկոս,
«Ուժեղ Հայաստան» -11 տոկոս,
«Հայաստան» դաշինք և ՀՅԴ - 4 տոկոս,
ԲՀԿ - 2 տոկոս։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































