Արցախցիների վերադարձի հարցը բացարձակապես չկա մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։ «Արցախի հարցում մեր հստակ մոտեցումը այն է, որ այն ինչ հիմա մենք իրատեսականորեն կարող ենք պահանջել և ունենալ, արցախցիների անվտանգ հետվերադարձի իրավունքն է, սա ամրագրելն է։ Ցավոք սրտի, այս հարցը հիմա բացարձակապես չկա մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ Իշխանությունները սա փորձում են բացատրել նրանով, որ սա վտանգավոր է, նույնիսկ տեղ-տեղ ասում են՝ երբ մենք խոսում ենք արցախցիների վերադարձից, Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին, բայց անգրագիտություն նման ձևով մեկը մյուսին հակադրել, որովհետև այս երկու հարցեր են, որոնք իրար հետ կապ չունեն»,– ասել է նա։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ