ԻՀՊԿ-ն խոստացել է Հորմուզի նեղուցով ազատ անցման իրավունք տալ այն երկրներին, որոնք կվտարեն ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ցանկացած պետություն, որն իր տարածքից կվտարի Իսրայելի և ԱՄՆ-ի դեսպաններին, կստանա Հորմուզի նեղուցով ազատ անցման իրավունք։ Զինվորականների հայտարարությունը տարածել է իրանական ISNA գործակալությունը։
«Ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր, որն իր տարածքից կվտարի Իսրայելի և ԱՄՆ-ի դեսպաններին, հենց հաջորդ օրը կստանա Հորմուզի նեղուցով ազատ տեղաշարժվելու լիակատար իրավունք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































