Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու. Գագիկ Ծառուկյան
Ի՞նչ են ուզում մարդիկ.
- Որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված
- Որ երկրում արդար բարքեր լինեն,
- Որ երիտասարդները չմտածեն երկրից հեռանալու մասին,
- Որ երեխա ունենալը ոչ թե բեռ համարվի, այլ՝ երջանկություն, որ տուն ունենալը ոչ թե երազանք լինի, այլ՝ լուծվող հարց,
- Որ բիզնեսը լինի պաշտպանված,
- Որ գյուղում ապրելը լինի եկամտաբեր ու շահավետ,
- Որ առաջ գնա գիտելիք, աշխատասիրություն ունեցողը, ոչ թե սրա-նրա բարեկամը,
- Որ պետական կառավարման համակարգում արժանի տեղ զբաղեցնեն կրթված, ազնիվ մարդիկ, գիտելիք ու փորձ ունեցողները, ոչ թե՝ ըստ կուսակցական պատկանելության,
- Որ երկրում լինի ներքին համերաշխության մթնոլորտ, ոչ թե բոլորը բոլորին ատեն կամ նախանձեն,
- Որ մարդիկ կարողանան իրենց կյանքը տարիներով իրենց երկրում պլանավորել, որ տարեցտարի աճ ու զարգացում լինի,
- Որ մեր երկիրն ունենա դաշնակիցներ,
- Որ հայը հաղթահարի այսօրվա խեղճությունը,
- Որ հայը նորից դառնա աշխարհում հարգված, հեղինակություն վայելող, իր ազգակցին օգնող։
Մենք այդպես էլ անելու ենք։ Այդ կարգախոսը մենք միասին պիտի ստեղծենք և միասին էլ իրականություն դարձնենք։








































