Եթե 2024 թ-ի փետրվար-մարտ ամիսներին մենք չգնայինք Ադրբեջանի հետ սահմանազատման, Հայաստանը կդառնար արտաքին կառավարման երկիր։ Այս մասին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին անվանել է «մեր եկեղեցու փաստացի պետ», ում «թողտվությամբ արքեպիսկոպոսներից մեկը ցանկանում էր վերկսկել ղարաբաղյան շարժումը»։

Նա նշել է, որ «որոշ հոգևորականներ» փորձում են Հայաստանի շահերը զոհաբերել «երրորդ երկրներին»՝ իրենց շուրջ համախմբելով «նախկին նախագահներին, ռուսաստանցի ու բելառուսամետ օլիգարխներին»։

Փաշինյանը նաև հայտարարել է, թե «ղարաբաղցի փախստականներին պետք չէ սին հույսեր տալ», «նրանք առհավետ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ