Միութենական պետություն կոչվածը էլ ո՞նց է լինում
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ունենում ՀՀ Գեղարքունիքի մարզում, փաստացի Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին, ՀՀ ՊՆ-ն, հետո էլ ՀՀ վարչապետը հայտարարում , որ դրանք երբեք էլ Հայաստանի տարածքները չեն եղել։
Ալիևը որոշում է, որ Հայաստանը չի կարող իր ինքնիշխան տարածքում գործարան կառուցել այնտեղ, որտեղ ուզում էր, և Հայաստանը չի կարողանում Երասխում գործարան կառուցել։
Ալիևին հանկարծ չբարկացնելու համար Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից անմիջապես հեռացվում է նա, ով համարձակվել էր ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրել։
Հիմա ինձ ասեք. Միութենական պետություն կոչվածը էլ ո՞նց է լինում, երբ հարևան երկրի ղեկավարը որոշում է, թե ինչպիսին պետք է լինի քո հիմնարար իրավական փաստաթուղթը, որտեղ պետք է կառուցվի քո գործարանը, ինչ դու կարող ես խոսել, իսկ ինչ չես կարող, երբ պետք է ընդունես նոր սահմանադրություն, ով պետք է լինի քո պետության' իրեն ձեռնտու վասալ-ղեկավարը և այլն։
Միութենական պետությունը վաղուց դե ֆակտո կա, և այն ստեղծել է հենց ՔՊ-ականների կառավարությունը, պարզապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Բայց այդ փաստը քողարկելու համար ամենօրյա ռեժիմով տարածվում է նարատիվ, որ Միութենական պետություն կոչվածը միայն ռուսների հետ միությունն է, իսկ Ադրբեջանի հետ վասալային միությունը' անկախություն և ինքնիշխանություն է։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































