Իրանը կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ և ստացել է բազմաթիվ աջակցություններ ինչպես մարդասիրական, այնպես էլ քաղաքացիների փոխադրման հարցում։ Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` այս մասին հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Մենք Հայաստանի իշխանությունների հետ կապի մեջ ենք նաև քաղաքական ոլորտին առնչվող հարցերով, ներկայացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը այս ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իրանի ինքնապաշտպանության մասով»,– ասաց Շիրղոլամին։

Հարցին, թե Իրանից Հայաստան փախստականների հոսքի սպառնալիք կա, դեսպանը պատասխանեց` նման բան գոյություն չունի։

«Սահմանային անցակետերը շատ նորմալ աշխատում են։ Խնդիրն այն է, որ Իրանից թռիչքներ չեն իրականանում, ուստի կան քաղաքացիներ, որոնք գալիս են Հայաստան և Հայաստանի միջոցով մեկնում են այն երկրներ, որոնք պետք է գնան»,– ասաց դեսպանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ