Դոնալդ Թրամփը հայտարարել է «Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամասշտաբային ավիահարվածներից մեկի» մասին
Դոնալդ Թրամփը հայտարարել է «Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամասշտաբային ավիահարվածներից մեկի» մասին։ Նրա խոսքով՝ Իրանի Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական օբյեկտները «ամբողջությամբ ոչնչացվել են»։
Այս կղզու միջոցով Իրանը իրականացնում է իր նավթի արտահանման շուրջ 90%-ը։
«Մի քանի րոպե առաջ, իմ հրահանգով, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը իրականացրեց Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը և ամբողջությամբ ոչնչացրեց Իրանի բոլոր ՌԱԶՄԱԿԱՆ թիրախները նրա «մարգարիտում»՝ Խարգ կղզում։ Մեր զենքը ամենահզորն ու ամենակատարելագործվածն է այն ամենից, ինչ երբևէ տեսել է աշխարհը, սակայն պատշաճության նկատառումներից ելնելով ես որոշեցի ՉՈՉՆՉԱՑՆԵԼ կղզու նավթային ենթակառուցվածքները։ Սակայն եթե Իրանը կամ որևէ մեկը փորձի խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավերի ազատ և անվտանգ անցմանը, ես անմիջապես կվերանայեմ այդ որոշումը», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































