Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրած անձը
Bars Media-ն իր մտահոգությունն է հայտնել, որ Տիգրանակերտում (Դիարբեքիր) քրեական հետապնդման է ենթարկվում անձը՝ Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորը Իննա Սահակյանն է։
Ավրորայի լուսաբացը Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված Ավրորա Մարտիկանյանի մասին է, որը հիմնված է նրա հիշողությունների ու վկայությունների վրա։
1919թ․ Մարտիկանյանի վկայությունների հիման վրա Հոլիվուդում նկարահանված «Հոգիների աճուրդ» խաղարկային համր ֆիլմը համարվում է Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը։
Այս ֆիլմի նկարահանումների և Ավրորա Մարտիկանյանի պատմությունն է անիմացիայով ներկայացրել Իննա Սահակյանը «Ավրորայի լուսաբացը» անիմացիայում։
Ռոջհիլաթ Աքսոյին դատում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «թուրքականությունը վիրավորելու» մեղադրանքով։ Դատական հաջորդ նիստը նշանակված է 2026թ․ ապրիլի 6-ին։
Հասկանալի է, որ «թուրքականությունը վիրավորվում է», երբ հնչում են հայերի և այլ ժողովուրդների վկայությունները Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության մասին։ Այդուհանդերձ, անհրաժեշտ ենք համարում առնվազն բարոյական աջակցություն ցուցաբերել Աքսոյին և բարձր գնահատել նրա խիզախությունը՝ նրա նկատմամբ իրականացվող ապօրինությունների պայմաններում։ Սրանով Թուրքիան փաստացի շարունակում է ցեղասպանության քաղաքականությունը՝ թույլ չտալով, որ իրենց ձեռքով սպանված Ավրորա Մարտիկյանի ընտանիքի պատմությունը հնչի։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































