Լսել եմ նա մահացել է․ Թրամփը կասկածում է, որ Մոջթաբա Խամենեին ողջ է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել, թե Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է։ Այս մասին նա հայտարարությունն է արել NBC-ին տված հարցազրույցում:
«Ես չգիտեմ՝ նա ողջ է, թե ոչ։ Ոչ ոք դեռ չի կարողացել ցույց տալ նրան։ Ես լսել եմ, որ նա մահացել է։ Եթե դա ճիշտ չէ, ապա նա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի», - ասել է Թրամփը։
Մարտի 12-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Մոջթաբան վիրավորվել է, բայց իրեն լավ է զգում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































