Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.

Ապշեցուցիչ է։

Հարգարժան Սամվել Կարապետյանի քաղաքական թիմը Հայաստանի անվտանգության հարցերով որպես խորհրդական վարձել է, չզարմանաք, մի իսրայելցի գեներալի՝ ոմն Զվիկա Խայմովիչին։ Սա էլ «Ուժեղ Հայաստանի» այսօրվա համաժողովում հպարտորեն պատմում է, թե ինչպես է 30 տարի Իսրայել պաշտպանել՝ միամիտներին (ավելի ստույգ՝ հարիֆներին) խոստանում է, որ պետք է անձնուրացաբար Հայաստանի անվտանգության համար աշխատի:  

Չգիտես՝ լաս, թե խնդաս։ Դե ավելի լավ է միանգամից ադրբեջանցի կամ թուրք խորհրդատու վարձեք․ նա գուցե նույնիսկ ավելի օգտակար խորհուրդներ տա, թե ինչպես պետք է «կառուցել» Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը։

Լավ, մեկը չկա՞, որ հասկանա մի պարզ բան՝ որքան փող էլ վճարեք ադրբեջանցիների դաշնակից և մեր փաստացի դաշնակից Իրանի ոխերիմ թշնամի իսրայելցի զինվորականին՝ նա գործելու է Իսրայելի պետական շահերի շրջանակում և կատարելու է Մոսսադի հրահանգները։ Այսինքն՝ բոլորիդ սխալ ուղղությամբ է տանելու, իսկ ընթացքում էլ ձեր ատամները հաշվելու է՝ հավաքած ամբողջ տեղեկատվությունը փոխանցելով ուղիղ Թել-Ավիվ, այնտեղից էլ՝ ուղիղ Բաքու։

Այդ պատճառով եմ ասում, որ ռազմավարական, ռազմական ու ազգային անվտանգության հարցերում Հայաստանի քաղաքան ամբողջ դաշտում տիրում է կատարյալ անգրագիտություն։

Աստված էլ բեթարից ազատի։

Հ.գ. Հ.գ. Խնդրում եմ այս կարճ նախազգուշացումս փոխանցել անձամբ Սամվել Կարապետյանին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ