Թուրքիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները առաջընթացի են հասել հարաբերություններում, որը կարող է հանգեցնել ԱՄԷ զգալի ներդրումների Թուրքիայում։ Այս մասին ասել է նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, բանակցությունները նշանավորել են Անկարայի վերջին քայլը արաբական մի շարք տերությունների հետ լարվածության թուլացման ուղղությամբ՝ Լիբիայում կոնֆլիկտի, Պարսից ծոցում ներքին վեճերի եւ Արեւելյան Միջերկրածովի մրցակցային հավակնությունների պատճառով։

Էրդողանը Անկարայում բանակցություններ է վարել ԱՄԷ ազգային անվտանգության գծով խորհրդական, շեյլ Թահնուն բեն Զայեդ ալ Նահայանի հետ, քննարկվել են նաեւ տնտեսական համագործակցության հարցեր։

«Այդ հանդիպմանը մենք քննարկել ենք, թե ինչ ներդրումներ կարող են արվել որ ոլորտներում»,- ասել է Էրդողանը։

Անցած տարի Թուրքիան մեղադրել էր Արաբական Միացյալ Էմիրություններին Մերձավոր Արեւելքում քաոս ստեղծելու մեջ  Լիբիայում եւ Եմենում իր ներդրումների միջոցով, այն դեպքում, երբ ԱՄԷ-ն եւ մի շարք երկրներ քննադատում էին Թուրքիայի ռազմական գործողությունները։

«Մի քանի ամսում մի քանի բանակցություններ վարելով Աբու Դաբիի վարչակազմի հետ՝ մենք հանգեցինք որոշակի կետի»,- ասել է Էրդողանը։ Նա հույս է հայտնել, որ բանակցություններ կլինեն Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ բեն Զայիդ ան-Նահայանի հետ եւ կհաստատվեն ավելի սերտ տնտեսական կապեր։

«Նրանք շատ լուրջ ներդրումային նպատակ ունեն»,- ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ Բարեկեցության թուրքական հիմնադրամի եւ ԱՄԷ ներդրումների աջակցման գործակալության ղեկավարները կշարունակեն բանակցությունները։ «Ես կարծում եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները լուրջ ներդրումներ կանեն մեր երկրում շատ կարճ ժամկետում»,- ասել է նա։

Հանդիպումը կայացել է  այս տարի Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հանդեպ Անկարայի համանման նախաձեռնություններից հետո։ Այդ նախաձեռնություններն ուղղված են լարվածության հաղթահարմանը, որն ազդեցություն է ունեցել Թուրքիայի տնտեսության վրա, որը պայքարում է բարձր գնաճի, թույլ լիրայի եւ սահմանափակ օտարերկրյա ներդրումների դեմ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն