Այսօր առավոտյան ԱՄՆ-ն Նաթանզի միջուկային օբյեկտին հարվածել է բունկեր պայթեցնող ռումբ օգտագործելով։ Այս մասին հայտնում է «Kan»-ը՝  հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը, ըստ որոշ տեղեկությունների, չեն մասնակցել հարձակմանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին՝ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ն նախկինում Նաթանզի միջուկային օբյեկտին հարվածել էր բունկեր պայթեցնող ռումբերով։

Ավելի վաղ՝ իրանական լրատվամիջոցները հայտնել էին , որ միջուկային օբյեկտին  հարվածը հասցվել է մարտի 21-ի առավոտյան։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը իրականացրել է չափումներ և հայտնել, որ ճառագայթային աղտոտման տարածում չի արձանագրվել։ Նշվում է նաև, որ հարակից բնակավայրերի բնակիչների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ