Այս գարնան հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի հեռանկարը
Նման պայմաններում հասարակությունը միայն աշնանն է հասկանալու այն, ինչի մասին այսօր իրեն զգուշացնում են։ 2020-ի գարուն-ամառ փուլում հանրային կյանքում առավելագույնը 15-20 հոգի էին, որ զգուշացնում էին այլևս անխուսափելի պատերազմի մասին։ Թե ինչ եղավ այդ աշնանը՝ բոլորն արդեն գիտեն, բայց դաս չքաղեցին։ Ոչ մի հետևություն։
Հիմա կանգնած է սուր խնդիր` փոխել այսօրվա ինդիֆերենտ մթնոլորտը։ Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը։ Ծրագրեր մշակելը և ներկայացնելը շատ կարևոր է, բայց վճռորոշը այն հանրային մթնոլորտն է, որի ժամանակ ներկայացվում են այդ ծրագրերը։ Իսկ հայաստանյան այսօրվա մթնոլորտը Հայաստանի համար անհասկանալի, անորոշ հեռանկար է պատկերում։ Փոխենք մթնոլորտը, նոր շերտերի ներգրավենք այս գործում, դուրս գանք թիմային կամ անձնական էգոցենտրիզմից, ու մթնոլորտը կփոխվի՝ իր հետ բերելով հաջողություն։







































