Ձեզ թվում է դա ներողությու՞ն է, սա հնարք է․ հնարք է հաշվարկով․ Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Ձեզ թվում է դա ներողությու՞ն է:
Դա ձեզ միայն թվում է: Ներողություն խնդրողը խնդրում է ներողություն, ոչ թե առաջարկում նոր հանդիպում: Խնդրում է ներողություն եւ անգամ հենց դրանից ելնելով ինքզինք համարում է անարժան՝ մեղմ ասած անտեղի եւ անբարո հոխորտանքի արժանացրած այդ տիկնոջ ու երեխայի հետ որեւէ նոր հանդիպման համար:
Դա է ներողությունը: Իսկ սա: Սա հնարք է: Հնարք է այն հաշվարկով, որ.
ա) եթե տիկինն ընդունի հանդիպման հրավերը, ապա բնական է, որ այդ կետից արդեն քարոզչական անիվը կսկսի պտտվել հօգուտ Փաշինյանի,
բ) եթե տիկինը չընդունի հրավերը, ապա քարոզչական ամբողջ բույլը կստանա գրոհային նոր ալիքի «լեգիտիմ առիթ», ասելով, թե Փաշինյանը ներողություն խնդրեց, իսկ ահա տիկինը գտնվեց անշնորհք, գնահտելու անընդունակ եւ այլն:
Սա է՝ «ներողությունը»:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































