Թեհրանն սպառնացել է ականապատել Պարսից ծոցի նավագնացության ուղիներն ԱՄՆ-ի ցամաքային գործողության դեպքում:

Վաշինգտոնը ցանկանում է օգտագործել ծովային հետևակայիններին՝ Իրանի հարավում գտնվող կղզիները գրավելու և Հորմուզի նեղուցը բացելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Իրանն ականապատելու է Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները երկրի ափերին կամ կղզիներում ԱՄՆ-ի ցամաքային գործողության դեպքում, մեջբերում է Fars-ը:

Նախարարությունը հայտարարել է, որ չեզոք երկրների համար Հորմուզի նեղուցով տարանցման միակ ճանապարհը Թեհրանի հետ տարանցումը համակարգելն է։ Իրանի Պաշտպանության խորհուրդը նաև հայտարարել է իր հանձնառության մասին՝ վճռական և ավերիչ արձագանք տալու ցանկացած ոտնձգության:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ