Պակիստանում պայթյուն Է տեղի ունեցել կրոնական թափորի ժամանակ
Օգոստոսի 19-ին առնվազն երեք մարդ Է զոհվել եւ 50-ը տուժել Պակիստանի Բահավալնգար (Փենջաբի նահանգ) քաղաքում որոտած պայթյունի ժամանակ: Այդ մասին հաղորդում Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել շիաների կրոնական թափոի ժամանակ: Ոստիկանությունը գտնվում Է պատահարի վայրում, իսկ բժիշկները շտապ օգնություն են ցույց տալիս տուժածներին:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել Էր 30 տուժածների մասին: Երեք զոհվածների մասին նաեւ հայտնել Է «Սինհուա» գործակալությունը: Այս տարի օգոստոսի 19-ին շիաները տոնում են Աշուրան՝ վշտի օրը VII դարում նահատակված մուսուլմանական իմամ Հուսեյնի՝ Մուհամեդ մարգարեի թոռան հիշատակին:
Աշուրան համընկնում Է մուսւուլմանական տոմարով մուհառամ ամսվա տասներոդ օրվա հետ: Աշուրայի օրը մզկիթներում եւ սրբավայրերում սովորաբար կատարվում են զանազան ծեսեր, տեղի են ունենում սգո ներկայացումներ, որոնց ժամանակ վերարատադրվում են իմամ Հուսեյնի եւ նրա գործակիցների ողբերգական մահվան տեսարանները: Հավատացյալները ափերով խփում են իրենց կրծքին կամ շղթաներով հարվածներ հասցնում մեջքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: